
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան հանդիպել է «Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերի և Հայաստանից ու աշխարհի տարբեր երկրներից փառատոնին մասնակցող կինոգործիչների հետ:
Փառատոնի մասնակիցները Հանրապետության Նախագահի հետ զրուցել են «Ոսկե Ծիրան»-ի այս տարվա մրցութային ծրագրերի, ինչպես նաև փառատոնի անցած ուղու, հաջողությունների և հետագա ծրագրերի մասին:
Սերժ Սարգսյանը հաջող ընթացք է մաղթել «Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային կինոփառատոնին: