Ֆրանսիական լրատվամիջոցներում տարածվել է Նիսում ահաբեկչություն իրականացրած Մուհամեդ Լահուաեջ Բուհլելի լուսանկարը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, ֆրանսիական L’Est Republicaineը, հրապարակել է ահաբեկչի` ինքնության քարտի սկանը, որը ոստիկանությունը հայտնաբերել է նրա բեռնատարում ահաբեկչին սպանելուց հետո:
Ֆրանսիայի միջերկրածովյան Նիս քաղաքում հուլիսի 14ի երեկոյան, երբ ֆրանսիացիները նշումէին Ազգային տոնը՝ Բաստիլի օրը, իրականացված ահաբեկչության հետևանքով զոհերի թիվըհասել է 84ի: Եվս 18 մարդ գտնվում են ծայրահեղ վիճակում: Տասնյակ մարդիկ վիրավորվել են: Բեռնատարը մխրճվել է ազգային տոնի առիթով քաղաքի կենտրոնական հատվածներից մեկումհավաքված ամբոխի մեջ, ապա ահաբեկիչը կրակ է բացել մարդկանց ուղղությամբ: Վարորդըսպանվել է ոստիկանների կողմից: