Ֆրանսիայի Նիցցա քաղաքում երեկ տեղի ունեցած ահաբեկչությունը վերջին մեկուկես տարում տասներորդն էր Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչությունների շարքում, այս մասին գրում է Meduza գործակալությունը և իմի բերում Ֆրանսիայում տեղի ունեցած վերջին խոշոր ահաբեկչությունները:
2015-ի հունվար, հարձակում Փարիզի Charlie Hebdo-ի խմբագրության վրա
2015 հունվարի 7-ին Սաիդ և Շերիֆ Կուաշիները հարձակում են իրականացրել Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի խմբագրության վրա` սպանելով 12 մարդու, այդ թվում` 2 ոստիկանի:
2015-ի փետրվար, Նիս, հարձակում հրեական կենտրոնի վրա
Մուսա Կուլիբալի անունով տղամարդը դանակով հարձակվել է հրեական կենտրոնի պահակների վրա, որից 3 մարդ տուժել է:
2015-ի ապրիլ, հարձակում փարիզյան արվարձանի եկեղեցիների վրա
Ապրիլի 19-ին 24-ամյա ալժիրցի Սիդ Ահմեդ Գլամը հարձակում էր ծրագրել Փարիզի մի քանի եկեղեցիների վրա: Նա կրակել էր 33-ամյա կնոջը, ինչի ժամանակ վնասել էր ոտքը և բժշկի դիմե և արդյունքում նրան ձերբակալել էին:
2015-ի հունիս, ահաբեկչություն քիմիական գործարանում
Հունիսի 26-ին ընկերության աշխատակից ֆրանսիացի Յասին Սալին գլխատել էր իր ղեկավարին, ապա նրա գլուխը փաթաթել մուսուլմանական գրություններով կտորի մեջ ու թողել քիմիական գործարանի տարածքում:
2015-ի օգոստոս, հարձակում Thalys գնացքում
25-ամյա մարոկկացի Այուբ Խազզանին, զինված ատրճանակով, դանակով և Կալաշնիկովի հրացանով, փորձել էր հրաձգություն բացել գնացքում, որը Ամստերդամից ուղևորվում էր Փարիզ:
2015-ի նոյեմբեր, հարձակում Փարիզում
Սա Ֆրանսիայի պատմության մեջ խոշորագույն ահաբեկչությունը, որն իրականացրել է «Իսլամական պետություն» խմբավորումը` բելգիացի իսլամիստների ձեռքով: Ահաբեկչության հետևանքով 130 մարդ էր զոհվել:
2016-ի հունվար, հարձակում զինվորականների վրա մզկիթի մոտ
Թունիսյան ծագմամբ ֆրանսիացին Վալանս քաղաքում իր մեքենայով ընթացել է 4 զինվորականի ուղղությամբ, որոնք հսկում էին մզկիթի տարածքը:
2016-ի հունվար, Փարիզ, հարձակում ոստիկանների վրա
Հունվարի 7-ին` Charlie Hebdo-ի ահաբեկչության տարելիցի օրը, Փարիզում թունիսցի փախստականը հարձակում է իրականացրել ոստիկանության բաժանմունքի վրա:
2016-ի հունիս, ոստիկանի ընտանիքի սպանություն
Ֆրանսիայի քաղաքացին` մարոկկական ծագմամբ, Լարոսսի Աբբալլան դանակով հարձակվել է ոստիկանի վրա հենց նրա տան մոտակայքում, որից հետո կտրել է նրա կնոջ վիզը: Միջադեպից հետո Աբբալլան երդում է տվել «Իսլամական պետությանը»:
2016-ի հուլիս, Նիցցա
Թունիսի քաղաքացին բեռնատարով ընթացել է Նիցցայի ափամերձ տարածքում հավաքված մարդկանց ուղղությամբ, ովքեր հավաքվել էին տոնելու Բաստիլի գրավման օրը: