
Թուրինի «Յուվենտուս»-ը պաշտոնապես հայտարարել է Մյունխենի «Բավարիա» -ի պաշտպան Մեհդի Բենատիայի տեղափոխության մասին:
Իտալիայի չեմպիոնը մեկ տարով վարձակալել է Մարոկկոյի հավաքականի ֆուտբոլիստին, իսկ պայմանագրի վերջում կարող է 17 միլիոն եվրոյով գնել նրա տրանսֆերային իրավունքը: Վ
Վարձակալության համար թուրինցիները կվճարեն 3 միլիոն եվրո: Գերմանիայի ավարտված առաջնությունում նա մասնակցել է 14 խաղի՝ դառնալով մեկ գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: