
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրիըմը հայտարարել է, որ երկրում զինվորական հեղաշրջման փորձ է տեղի ունեցել: Բոսֆորի նեղուցի միջով անցնող բոլոր կամուրջները փակ են: Յըլդըրըմը վստահություն է հայտնել, որ կարգուկանոնը հնարավոր կլինի վերականգնել, ինպես նաև խոստացել է որ այս ամենի պատասխանատուները բարձր գին կվճարեն:
Ավելի վաղ հաղորդվում էր Անկարայում հնչած կրակոցների մասին: Նշվում էր նաեւ, որ քաղաքի երկնքում ռազմական օդանավեր և ուղղաթիռներ են պտտվում: