
Թուրքիայի գլխավոր շտաբը հայտարարել է երկրում իշխանության գրավման և կառավարության տապալման մասին, հայտնում են տեղական լրատվամիջոցները:
Տարածած հայտարարությունում զինվորականները նշել են, որ օրենքի գերակայությունն առաջնահերթություն է: «Երկրում իշխանությունն ամբողջությամբ գրավված է»,- ասված է հաղորդագրությունում:
Քիչ առաջ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել էր, որ զինված անձանց խումբը փորձել է երկրում հեղաշրջում կատարել, որը, սակայն, անհաջող է եղել:
Ավելի վաղ հաղորդվել էր Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանի փակման և շենքի առջև տանկերի առկայության մասին: Որոշ հաղորդագրությունների համաձայն՝ թուրքական հանրային հեռուստաալիքը դադարեցրել է հեռարձակումը: