Ռուսաստանն անում է ամեն ինչ, որ Իրանը չդիմադրի խաղաղապահներին սահմանին տեղակայելու հարցում. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր աղբյուրների փոխանցմամբ` Ռուսաստանն անում է ամեն ինչ, որ համոզի Իրանին` չդիմադրի ռուս խաղաղապահներին շփման գծում՝ Իրանի սահմանին տեղակայելու հարցում, ինչին Իրանը կտրականապես դեմ է։ «Իրանը երբեք չի համաձայնի»,- ասաց ԱԳՆ մեր աղբյուրը: «Ռուսաստանի ջոկերն այս խաղում այն է, որ Կասպշիկի` ԵԱՀԿ մշտադիտարկման խմբի առաքելության ընդլայնումը, ըստ Ռուսաստանի, կնշանակի պրո-ՆԱՏՕ-ական կոնտինգենտի առկայություն շփման գծում, եւ վատի ու վատթարագույնի միջեւ, Իրանը ճիշտ կանի, որ նախընտրի իր «մշտական բարեկամ» Ռուսաստանին», սակայն կարծում ենք` Ռուսաստանին չի հաջողվի համոզել Ռոհանիին այդ հարցում»:

Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին, Բաքվում Իրանի, Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների հանդիպում է նախատեսված: Իսկ մինչ այդ հանդիպումը Ռուսաստանը «բլիթ» դրեց Իրանի սեղանին` 2.5 միլիարդ արտահանման վարկի տեսքով»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս