«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հայաստանի համայնքներում ֆինանսական խիստ ծանր իրավիճակ է, համայնքային բյուջեն չի կարողանում անգամ աշխատավարձ վճարել: Ալավերդիում 6 մանկապարտեզ է փակվել, առաջիկայում նախատեսվում է ժամանակավորապես փակել մի քանի այլ համայնքային օջախներ եւս՝ մշակույթի տներ, սպորտդպրոցներ: Նույն պատկերն է նաեւ Վանաձորում, Գյումրիում, Աշտարակում: Վանաձորում մարդիկ շուրջ 2 ամիս աշխատավարձ չեն ստացել:
Ասում են՝ պատճառը պետական դոտացիաները չհատկացնելն է, ինչն էլ դեֆիցտ է առաջացրել: Կառավարությունը կրճատել է տրամադրվող գումարների չափը եւ անգամ անցած տարվանից մի քանի հարյուր միլիոն դրամի պարտք ունի: Իսկ համայնքների բյուջեներում ճեղքվածքն առաջացել է նվազագույն աշխատավարձը բարձրացնելու հետեւանքով, որի տարբերությունը կառավարությունը խոստացել էր փոխհատուցել, սակայն մի մասն է տվել»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: