ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Դեռ չեմ կողմնորոշվում՝ ճիշտ կլինի, թե ոչ, բայց եթե Զորի Բալայանն է ասում, ուրեմն մի բան գիտի: Դրա տակ մի բան կա, որը, երեւի, մեր խելքի բանը չի: Կարող ա մի հնարք ա անում, որը ես կամ դուք չենք հասկանա, թե ինչ ա: Հնարք կարա լինի ըտեղ»:

Մհեր Սեդրակյան «1-ին լրատվական»

Մ. Սեդրակյանին նման հարց ուղղելիս լրագրողները պետք է հաշվի առնեն, որ պատասխանը լավագույն դեպքում այսպիսին է լինելու, քանի որ հարցին պատասխանողը, մեղմ ասած, չի տիրապետում  քաղաքական եւ պատմական անհրաժեշտ գիտելիքների: Միգուցե չի էլ հասկանում՝ ինչի մասին է խոսքը, եւ կարելի է ենթադրել, որ, հնարավոր է, նույնիսկ նամակը չի կարդացել: Պարզապես գիտի, որ կա Զորի Բալայան, որը կարող է խելացի մարդ լինել, եւ, հետեւաբար, եթե այդ խելացի մարդը մի բան ասում է, ուրեմն մի բան գիտի, հենց այնպես չի ասի: Հենց այնպես այս երկրում կարելի է միայն պատգամավորական աթոռ զբաղեցնել:




Լրահոս