Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում երեկ տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից հետո Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում դիմել է թուրք ժողովրդին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Իր ելույթում Էրդողանն ասել է, որ հեղաշրջման փորձերը կճնշվեն:
Էրդողանը խոստացել է նաև զտումներ կատարել հանրապետության զինված ուժերում, փոխանցում է Reuters-ը: «Բոլոր նրանք, ովքեր մասնակցել են դրան, անկախ զբաղեցրած պաշտոնից, բարձր գին կվճարեն»,-ասել է նա:
Նա նաև նշել է, որ նրանք հրահանգներ են ստացել ԱՄՆ-ից:
The Daily Mirror-ի փոխանցմամբ՝ երեկ Էրդողանը լքել է Թուրքիան մասնավոր ինքնաթիռում: Ինչպես նաև հաղորդվում է, որ Գերմանիան հրաժարվել է ապաստան տալ Էրդողանին:
Ավելի վաղ Թուրքիայի գլխավոր շտաբը հայտարարել էր իշխանության գրավման մասին: