Թուրքիայում լույս հուլիսի 16-ին իրականացված ռազմական հեղաշրջման փորձը շարունակում է մնալ համաշխարհային բոլոր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:Գիշերը թուրք զինվորականները հայտարարել էին, որ տապալել են երկրի իշխանությունները՝ սահմանադրական կարգուկանոնը և մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը վերականգնելու համար:
Փակվել էր Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանը, աշխատանքը դադարեցրել էր պետական հեռուստատեսությունը: Ողջ երկրով մեկ պարետային ժամ էր հայտարարվել: Թեժ գիշերվանից հետո իրավիճակը շարունակում է լարված մնալ, կարող եք հետևել ուղիղ միացմամբ: