Նախնական տեղեկություններով Թուրքիայում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չեն տուժել։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
ԱԳՆ-ն հայտնում է նաև, որ Թուրքիայում տեղի ունեցած իրադարձություններից տուժած ՀՀ քաղաքացիների համար ՀՀ ԱԳՆ-ում ստեղծվել է թեժ գիծ՝ +374 60 620552:
Հավելեն նաև, որ մինչ այդ Բալայանը գրել էր, որ Թուրքիայի տարածքում աջակցության կարիք ունեցող ՀՀ քաղաքացիները պետք է դիմեն ՀՀ ԱԳՆ, քանի որ այլ երկիր մեր շահերը Թուրքիայում չի ներկայացնում։