Միջազգային լրատվամիջոցները փոխանցում են, որ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ է կատարվում: Հայտնում են, որ թուրքական բանակի գլխավոր շտաբը իշխանությունը վերցրել է իր ձեռքը և ձերբակալել է երկրի ղեկավարությանը:
Ինչպես հայտնում է միջազգային մամուլը ՝ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը պատանդ էր վերցվել բանակի կողմից:
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց թուրքագետ Լևոն Հովսեփյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց. «Հեղաշրջման նպատակը միանշանակ Էրդողանի իշխանությունը տապալելն է և այդ նպատակով էլ կազմակերպված էր բանակի միջին դասի, միջին հրամանատարության կողմից, որը փաստորեն տապալվեց:
Ինչ վերաբերվում է տեղի հայությանը Լևոն Հովսեփյանը հայտնեց, որ նման բարդ իրավիճակում տեղի հայությունը պետք է առավել զսպվածություն պահպանի: Հայերը պետք է ընդամենը զերծ մնան այդ պրոցեսների մեջ ներգրավվելուց:
«Չեմ կարծում, որ իշխանություններն այս առիթը կօգտագործեն ճնշումների համար: Բայց միշտ էլ նման իրավիճակում ռիսկերը մեծանում են, պետք է պահպանել չափազանց զգոնություն»,- հավելեց թուրքագետը:
Լիդա Եղիազարյան