Սա սիրիական սցենարի սկիզբն է Թուրքիայում. Արագած Ախոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայում դա վաղուց սպասված երևույթ է, և թող ոչ ոք չմտածի, թե եղավ, չստացվեց կամ հանգեց: ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Թուրքիայում տիրող իրավիճակին, այս մասին նշեց ԱԺ պատգամավոր,  Արևմտահայոց Ազգային Համագումար» միջազգային կազմակերպության ազգային խորհրդի հիմնադիր անդամ Արագած Ախոյանը:

«Ես ասում եմ ամենայն պատասխանատվությամբ, որ սա սիրիական սցենարի սկիզբն է Թուրքիայում: Սա վաղուց սպասված և կանխատեսելի միջադեպեր են, որովհետև Թուրքիան այսօր նման է մի եռացող կաթսայի, որի կափարիչը մի օր դուրս կթռնի», – հավելեց նա:

Ախոյանը դժվարացավ ասել, թե այդ իրադարձություններն ինչ անմիջական ազդեցություն կարող են ունենալ Հայաստանի վրա: «Այս պահին ոչ մի ազդեցություն չի կարող ունենալ, քանի որ Հայաստանը Թուրքիայի հետ քաղաքական պրոցեսներին չի խառնվում և պետք էլ չի, որ խառնվի», -հավելեց նա:




Լրահոս