Հրապարակ. Գալուստ Սահակյանը Անի Զախարյանի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Մեր տեղեկություններով՝ “Նոր քաղաքական մշակույթ” կուսակցության լիդեր Անի Զախարյանը, ով հայտնի է իր սկանդալային հայտարարություններով, ոչ միայն ՀՀԿ անդամ է եղել, այլև խորհրդարանական ընտրությունների ժամանակ ակտիվ ելումուտի մեջ է եղել ՀՀԿ գրասենյակում, “պտտվել” է Գալուստ Գրիգորիչի շուրջ, “մերժում” ստացել ու հեռացել։ Խոսքը բացառապես առնչվում է տիկնոջ՝ ՀՀԿ համամասնական ցուցակում տեղ գտնելուն։ Ըստ մեր աղբյուրների, Զախարյանը շատ է ցանկացել պատգամավոր դառնալ։ Ինչու են մերժել տիկնոջը՝ փորձեցինք ճշտել Գալուստ Գրիգորիչից։ “Ես առաջին անգամ Անի Զախարյանի մասին իմացա օրերս, երբ ժողովուրդը հարձակվել էր նրա վրա. կարող է նա ՀՀԿ-ում ելումուտի եղած լինի, բայց դիմագիծ, դեմք ունեցող չէր երևի, 150 հազար անդամ ունեցող ՀՀԿ-ում օրական տասնյակ մարդիկ, մուրացկաններ, խնդիր ունեցողներ են գալիս, հանդիպում մեզ հետ, բոլորին չես հիշի։
 
Ինչ վերաբերում է ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկվելուն, ապա պետք է շատ արժանավոր լինես, որպեսզի այնտեղ տեղ ունենասե։ Փաստորեն, միայն արժանավորներին ընդգրկեցիք այնտեղ։ “Փաստորեն”։ Իսկ Դուք տեղյա՞կ էիք, որ ՀԱՄ նախագահ Արմեն Ավետիսյանը Անդրանիկ Մարգարյանին իշխանությունում առկա սեռական փոքրամասնության ներկայացուցիչների ցուցակ է ներկայացրել։ “Այո, բայց ես այդ մասին չեմ խոսիե։ Անդրանիկ Մարգարյանն այդ ցուցակն իր մոտ չէր պահել, փոխանցել էր ինչ-որ մեկին, պատահաբար Ձե՞զ չէր փոխանցել։ “Ո՜չ”,–թերթի փոխանցմամբ ասել է Գալուստ Սահակյանը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: 




Լրահոս