Թուրքիայում ձերբակալված զինվորականների թիվն անցել է 1500-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայում հեղափոխության փորձի գործով ձերբակալված զինվորականների թիվն անցել է 1500-ը: Ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությունը, այդ մասին հայտնել են թուրքական իրավապահ մարմինների աղբյուրները:

Թուրքիայի կառավարությունը շարունակում է վերահսկողություն սահմանել երկրում: AFP գործակալությունը հաղորդում է, որ խորհրդարանի արտակարգ նիստ է հրավիրված:

Պետական հեղաշրջման փորձի ընթացքում զոհերի թիվը հասել է 90-ի:

Ըստ ճշտված տվյալների՝ վիրավորվել է 1.154 մարդ: Հիմնականում բախումներ են ընթացել երկրի մայրաքաղաք Անկարայում, ամենամեծ քաղաքում՝ Ստամբուլում, ինչպես նաև Մարմարիս հանգստավայր քաղաքի այն հյուրանոցի մոտ, ուր հանգրվանել էր երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:




Լրահոս