Որևէ տարածքային զիջման մասին խոսելն այսօր նշանակում է քարտ-բլանշ տալ ադրբեջանական կողմին. Արծվիկ Մինասյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գործողությունները չեն փոխել դաշնակցության տեսակետը: Վստահ եմ, որ մենք մնացել ենք նույն մոտեցման վրա: ArmLur.am-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար, ՀՅԴ բյուրոյի անդամ Արծվիկ Մինասյանը` պատասխանելով հարցին, թե որքանով են մադրիդյան սկզբունքների հարցում փոխվել ՀՅԴ-ի տեսակետը:

Ինչպես հայտնի է`  այժմ, ըստ տեղեկությունների, Ղարաբաղի հարցում բանակցություններն ընթանում են Կազանի փաստաթղթի շուրջ, որի հիմքում հայտնի Մադրիդյան սկզբունքներն են, որին էլ մշտապես դեմ է արտահայտվել ՀՅԴ-ն, ով այժմ իշխող ՀՀԿ-ի հետ քաղաքական համագործակցություն է կազմել:

«Իսկ այդ մոտեցումն այն է, որ Լեռնային Ղարաբաղի  ժողովրդի`  արդեն իսկ արտահայտված ազատ ինքնորոշման իրավունքի ճանաչումն է և դրան համապատասխան էլ մնացած բոլոր հարցերի քննարկումը», – ընդգծեց Մինասյանը:

Նրա խոսքով` որևէ այլ թեմայի մասին խոսելը ժամանակավրեպ է դառնում: «Եթե պետք է Ադրբեջանը մի կողմից խոսի, մյուս կողմից ձեռնարկի այնպիսի ագրեսիվ գործողություններ, որն ապրիլյան դեպքերն էին, որևէ փաստաթղթի մասին խոսելն անիմաստ է դառնում», – հավելեց նախարարը:

Մանրամասները`  ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս