
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ադմինիստրացիան Թվիթերի էջում զգուշացրել է, որ հեղաշրջման նոր փորձերը կարող են տեղի ունենալ ցանկացած պահի: Այդ կապակցությամբ՝ երկրի իշխանությունները կոչ են արել չլքել թուրքական քաղաքների փողոցները:
Վաղ առավոտյան Մարմարիսից Ստամբուլ ժամանած Էրդողանը հայտարարել է, որ չի լքի իր պաշտոնը և խոստացել է ճնշել հեղաշրջման փորձերը:
Bu kalkışma hangi aşamaya gelirse gelsin, bu akşam sokaklara sahip çıkmaya devam etmeliyiz. Zira her an yeni bir hareketlenme olabilir.
— T.C.Cumhurbaşkanlığı (@tcbestepe) July 16, 2016