Հայանիստ գյուղի բնակիչները պահանջում են լուծել իրենց տրանսպորտի խնդիրը. բողոքի ակցիա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայանիստ գյուղի բնակիչներն այսօր առավոտից Գետաշեն թաղամասում բողոքի ակցիա են անցկացնում: Քաղաքացիները պահանջում են լուծել իրենց համայնքի` դեպի Երևան սպասարկող տրանսպորտի խնդիրը:  Գյուղացիների պահանջը մեկն է՝ 35 համարի ավտոբուսը սպասարկի նաև Հայանիստ և Գետաշեն թաղամասերին:

Գյուղացիների խոսքով՝ Գետաշեն թաղամասը շուրջ 2 կմ հեռավորության վրա է գտնվում Հայանիստից, և իրենք ստիպած ոտքով են կտրում այդքան ճանապարհը, որպեսզի հասնեն Հայանիստի խաչմերուկ և այդտեղից հնարավորություն ունենան գոնե օգտվել 487 համար միկրոավտոբուսից:

Հայանիստ գյուղի Գետաշեն թաղամասում դեպի Երևան ոչ մի տրանսպորտային միջոց չի գործում. «Մարդիկ ամեն օր ստիպված են ոտքով 2 կմ քայլել, որպեսզի տրանսպորտ նստեն: Մենք 35 համարի երթուղու տնօրինությունից պահանջում ենք սպասարկել նաև Գետաշեն թաղամասը», – նշում է ակցիայի կազմակերպիչներից Աննա Հարությունյանը:




Լրահոս