Կրեմլը՝ Էրդողանին ապաստան տրամադրելու հնարավորության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Ռուսաստանում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ռազմական հեղաշրջումից հետո ապաստանի տրամադրման հնարավությունը:

«Նման որոշումը կարող է կայացնել միայն ՌԴ նախագահը: Եվ դրա մասին կարելի է քննարկել, եթե նման խնդրանք լինի»,-ասել է Պեսկովը:

Նա նաև նշել է, որ Ռուսաստանը շահագրգիռ է, որպեսզի Թուրքիայի իրավիճակն ավարտվի օրինական ճանապարհով, և երկրում կայունություն հաստատվի:

Նշենք, որ Գերմանիան հրաժարվել է ապաստան տրամադրել Էրդողանին:




Լրահոս