Ժողովուրդ.ՀՀԿ-ի նիստում անդրադարձ է եղել Զարուհի Փոստանջյանի հարցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ նախօրեին տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ անդրադարձ է եղել Զարուհի Փոստանջյանի ստրասբուրգյան հարցին։ Ինչպես պնդում են “Ժողովուրդ”–ի աղբյուրները, ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը փորձել է արդարանալ՝ ասելով որ եթե ինքը ձայնի իրավունք չտար, ապա Փոստանջյանը խմբի անունից կհնչեցներ այդ հարցը։
 
Սակայն Հարությունյանի ասածին ՀՀԿ-ականները թերահավատորեն են վերաբերել, որովհետև նույն թեզը նա հնչեցրել նաև Ստրասբուրգում հենց հարցից հետո, և այն ժամանակ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ նրա աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը ԵԺԿ-ից ճշտել է ու իմացել, որ պրակտիկորեն դա անհնար է։ 
Մանրամասներն՝ այսօրվա համարում:




Լրահոս