Թուրք ուժայինները, որոնց ուղղաթիռը վայրէջք է կատարել հունական Ալեքսանդրուպոլիսում, քաղաքական ապաստան են խնդրել Հունաստանի իշխանություններից, փոխանցում է հունական ERT հեռուստաալիքը:
ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն՝ ուղղաթիռում 8 մարդ կա:
Black hawk տեսակի ուղղաթիռը պատկանում է թուրքական ոստիկանությանը: Նախնական տվյալներով՝ ուղղաթիռը վտանգի ազդանշաններ է արձակել:
Գործը փոխանցվել է Հունաստանի ԱԳՆ-ին: Հեռուստաալիքը հայտնում է նաև, որ Թուրքիան զինծառայողների և ուղղաթիռի վերադարձ կպահանջի: