Եթե նույնիսկ զենքն էլ գլխին դրեցին, ասեցին` պետք է ստորագրես, եթե կյանքի չի կոչվելու, ո՞ւմ է պետք. Թևան Պողոսյանը` Ղարաբաղի մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցած հանդիպումից հետո միակ հայտարարությունը, որը եղավ, վերաբերում էր դիտորդական առաքելության մեծացմանը և հետաքննող մեխանիզմների տեղադրմանը: Անցել է երկու ամիս, արդյունքում ես չեմ լսել, որ դրանք կատարվեն: ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության շուրջ տիրող իրավիճակին, այս մասին նշեց ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը:

«Դիվանագիտություն են բանակցությունները, խնդիր չեմ տեսնում, թող մի 10 դիվանագետ էլ իրենց կյանքը մաշացնեն այդ բանակցային սենյակներում: Բանակցային սենյակում գտնվելն ավելի դրական, քանի որ, եթե բանակցում ես սենյակում, չես բանակցում սահմանում», – հավելեց նա:

Նրա խոսքով` բանակցություններից երբեք պետք չէ վախենալ, և պետք չէ նաև վախից դրդված բանակցել: «Կազանյան փաստաթուղթը ով ա՞ մերժել, Ադրբեջանի կողմից մերժված թուղը նորից գնա՞ն քննարկեն: Իսկ ով ասեց, որ հայկական կողմը հենց դրա մասին պետք է խոսա: Եթե նույնիսկ այնտեղից էլ ճնշեցին, զենքն էլ գլխին դրեցին, ասեցին`  պետք է ստորագրես, եթե կյանքի չի կոչվելու, ո՞ւմ է պետք», – հավելեց նա:

Մանրամասները`  ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս