Կրակոց՝ երեվանյան սրճարաններից մեկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հոկտեմբերի 18-ին, ժամը 22.10-ին, ոստիկանության քրեական հետախուզոթւթյան գլխավոր վարչության, Կենտրոնականի բաժնի և Մարաշի բաժանմունքի ծառայողները, խուլիգանություն կատարելու կասկածանքով, Երևանի Ա. Մանուկյան փողոցի թիվ 2/2 հասցեում գործող սրճարանից բերման են ենթարկել 1980 թ. ծնված Մկրտիչ Ն.-ին, 1978 թ. ծնված Աշոտ Գ.-ին, 1975 թ. ծնված Արսեն Ա.-ին և 1986 թ. ծնված Արսեն Մ.-ին:
Պարզվել է, որ ժամը 21.30-ին Աշոտ Գ.-ն նշված սրճարանում սեղանի շուրջ նստած ժամանակ բարձր խոսելու ընթացքում իր մոտ եղած գազային ատրճանակից մեկ անգամ օդ է կրակել՝ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունքով:  Ոստիկանությունից  հայտնում են, որ ատրճանակն առգրավված է: Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն:




Լրահոս