Հայաստանում տեղակայված Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ստորաբաժանումներն անցել են ՀայաստանԹուրքիա սահմանի ուժեղացված հսկողության: Այս «Արմենպրես»ին տեղեկացրին ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության մամուլի բաժնից: Ռուս սահմանապահներն իրենց հայ գործընկերների հետ համատեղ իրականացնում են Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի սահմանների պահպանությունը, ինչպես նաև ծառայություն են իրականացնում «Զվարթնոց» օդանավակայանում: Հայթուրքական սահմանի երկարությունը 345 մետր է: Թուրքիայում ձախողված հեղաշրջման ժամանակ տարբեր քաղաքներում սկսված բախումների հետևանքով զոհվել է 194 մարդ(հեղաշրջման փորձի 104 մասնակից, իշխանամետ 90 մարդ):
Վիրավորների թիվը հասնում է 1154-ի: Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարել է հեղաշրջման փորձի համար ողջ երկրում ձերբակալվել է թուրքական զինված ուժերի 1563 անդամ, 5 գեներալ, 29 գնդապետ ազատվել են պաշտոնից: Իսկ երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ գործողությունների ընթացքում սպանվել է հեղաշրջման կողմնակից գեներալներից մեկը: Թուրքիայում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չեն տուժել։
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հուլիսի 15-ի գիշերը հրաձգություն է սկսվել, քաղաքի վրայով ռազմական ուղղաթիռներն ու ինքնաթիռները թռիչքներ են իրագործել, երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ է կատարվել: