Հոկտեմբերի 19-ին “Մետրոպոլ” հյուրանոցում տեղի ունեցավ Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցի 2013-2014 ուսումնական տարվա բացման հանդիսավոր արարողությունը:
Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցը ստեղծվել է Եվրոպայի խորհրդի հովանու ներքո: 2005թ. հունիսի 29-ին տեղի է ունեցել դպրոցի պաշտոնական բացումը: Քաղաքական դասընթացների 19 դպրոցներից Երեւանի դպրոցն առաջինն է, որ ստեղծվել Է ԵԽ Վարշավյան գագաթաժողովից հետո: Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցը զարգացման ծրագիր է, քաղաքական մասնակցության ու հետաքրքրություններ ունեցող երիասարդների համախմբող գործընթաց: Ըստ էության, սա եզակի ծրագրերից մեկն է երկրում, որ կրթությունը համադրում է քաղաքական գործիչների ու քաղաքագետների երիտասարդ սերնդի ներկայացուցիչների՝ միմյանց հետ շփվելու հնարավորության հետ:
Դպրոցում ընդգրկված են ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության ներկայացուցիչներ: ՔԴԵԴ-շրջանավարտ են ԱԺ 7 պատգամավոր, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, Վայոց ձորի մարզպետ Էդգար Խազարյանը, քաղաքական վերլուծաբան Արտեմ Երկանյանը, փոխնախարարներ, հանրապտության նախագահի, ԱԺ, Սահմանադրական դատարանի, նախարարությունների աշխատակազմերի աշխատակիցներ, ակտիվ հասարակական կազմակերպությունների, բիզնես ոլորտի ներկայացուցիչներ, խմբագիրներ, լրագրողներ, համալսարաններում քաղաքականություն դասավանդողներ, հոգեւորականներ: