Ինչպես արդեն նշել էինք, հոկտեմբերի 19-ին “Մետրոպոլ” հյուրանուցում տեղի ուենացավ Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցի 2013-2014 ուսումնական տարվա բացման հանդիսավոր արարողությունը:
Նշենք, որ դպրոցը 9 տարեկան է: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան փոխարտգործ նախարար Շավարշ Քոչարյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը “Շանթ” հեռուստաընկերության մեկնաբան Արտյոմ Երկանյանը, Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Նաիրա Ավետիսյանը:
Ինչպես armlur.am-ի հետ զրույցում ասաց ՔԴԵԴ տնօրեն Արմեն Զաքարյանը Եվրոպայի խորհրդի նախաձեռնությամբ այսպիսի դպրոցներ գոյություն ունեն երկու տասնայակ երկրներում: Ըստ նրա, նոր դպրոց է բացվել Մարոկոյում, Թունիսում. “Ինքը արժեհամակարգ տանող դպրոց է, Եվրոպական մտածողությունը տանող դպրոց է, իսկ Եվրոպական քաղաքական մտածողությունը հիմնվում է երեք սյուների վրա`դա իրավական պետությունն է, մարդու իրավունքներն են եւ Ժողովրդավարությունը: Սյս երեք սյուներն էլ մենք փորձում ենք ամբողջությամբ ներկայացնել դպրոցում”:
Ըստ Արմեն Զաքարյանի, այս դպրոցը պատրաստի լիդերների համար է, որոնք իրենց ոլորտներում հաջողության են հասել, որոշումների ընդունման գործընթացի մասնակիցներ են եղել կամ աշխատում են հասարակական կարծիքի հետ: “Դուք ինքներդ տեսաք, որ այսօր միջոցառմանը ներկ էին մարդիկ, ովքեր ԱԺ հանձնաժողովներիր նախագահներ չէին կամ մարզպետ, բայց նրանք առնչվել են այս արժեհամակարգի հետ, որի հնարավորությունը նրանց տվել է Եվրոպայի խորհուրդը”: