
Թուրքական Anadolu գործակալությունը հայտնում է երկրում ռազմական հեղաշրջման փորձին մասնակցած զինծառայողների ձերբակալության գործով օպերացիան: Գլխավոր շբաբի շենքում, որը շրջափակել էին ապստամբները, հետախուզություն է կատարվում:
Ավելի վաղ Sabah-ը հայտնել էր, որ հեղաշրջման փորձի հետ կապ ունեցող զինվորականները կարծել են, թե զորավարժությունների են մասնակցում: Այս մասին նրանք հայտնել են հարցաքննության ժամանակ: Խոսքը Աթաթուրքի անվան օդանավակայանում ձերբակալվածների մասին է:
Հաղորդվում է, որ օպերացիային հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումներ են մասնացկել: Ռազմական աղբյուրների փոխանցմամբ՝ ձերբակալվածների թվում Թուրքիայի Զինված ուժերի 13 բարձրաստիճան սպաներ կան: