Բաց քննարկում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հոկտեմբերի 18-ին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի “Կանայք, խաղաղություն եւ անվտանգություն” օրակարգի կետի ներքո տեղի ունեցավ բաց քննարկում, որին մասնակցեցին կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը, անդամ պետությունների եւ տվյալ ոլորտում մասնագիտացված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:
Քննարկումներին մասնակցեցին ու ելույթով հանդես եկան նաեւ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը, ով ողջունեց այդ օրն անվտանգության խորհրդի կողմից միաձայն ընդունված բանաձեւը, որը կոչ է անում ապահովել կանանց մասնակցությունը խաղաղաշինության գործընթացներում: Դեսպան Նազարյանը նշեց է, որ կարեւորում է այս թեմայի շուրջ քննարկումը, քանի որ Հայաստանին պարտադրված պատերազմի ու ագրեսիայի արդյունքում երկիրը հյուրընկալել է մեծ թվով կին փախստականների: Դեսպանը հավելեց, որ կանանց ու աղջիկների վրա անհավասարաչափ է բաշխվում հակամարտության զրկանքներն ու հետեւանքները, այդ իսկ պատճառով նրանք երաշխավորված դերակատարում պետք է ունենան խաղաղությանը միտված բանակցություններում:
Քննարկման մասնակցող պատվիրակությունները կանանց առաջխաղացման համատեքստում անդրադարձ կատարեցին նաեւ հակամարտություններից տուժած իրավիճակներում իրավունքի գերակայության եւ անցումային արդարադատությանն առնչվող հարցերին:




Լրահոս