
Թուրքիայում «Ինջիրլիք» ռազմաբազան հոսանքազրկվել է, բազայի հասանելիությունն արգելափակվել է երկրի իշխանությունների կողմից: Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով ամերիկյան հյուպատոսությանը:
«Թուրքիայում ԱՄՆ հյուպատոսության հաղորդագրության համաձայն՝ տեղական իշխանությունները փակել են Ինջիրլիք»-ը: Էներգամատակարարումը դադարեցվել է, և հյուպատոսության կոչ է արել ամերիկացիներին խուսափել ավիաբազա այցից մինչև աշխատանքային ռեժիմի կարգավորումը»,-ասվում է CNN-ի կայքում տեղակայված հաղորդագրության մեջ: