
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լքել է Ստամբուլը և թռչել անհայտ ուղղությամբ, փոխանցում է Al Jazeera-ն:
Հեռուստաալիքի տեղեկությունների համաձայն՝ թուրք նախագահի ինքնաթիռն անհայտ ուղղությամբ մեկնել է Աթաթուրքի անվան օդանավակայանից:
Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն «անվտանգության մեջ է, և հայրենքի վերադառնալու որևէ խոչընդոտ չկա»: