Երևան-Եղվարդ ավտոճանապարհին երեկ՝ հոկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է մեկ, վիրավորվել 7 մարդ, որոնց մեջ է նաև հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը, այս մասին տեղեկացնում է Shamshyan .com կայքը։
Ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել են BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի և Վազ 2121 մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ. 3 հոգի՝ Եղվարդի բժշկական կենտրոն, 3 հոգի՝ Արմենիա բժշկական կենտրոն, իսկ 1 հոգի՝ ,Էրեբունիե բժշկական կենտրոն:
Պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Վթարի վայրում հավաքվածները հայտնել են, որ վիրավորների մեջ է նաև հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը, ում շտապօգնության բրիգադը Եղվարդի բժշկական կենտրոնից ավելի ուշ տեղափոխել է Երևան:
Մանրամասները՝ Shamshyan .com-ում
Կիոռեժիսոր Տիգրան Խզմալյանը “Ֆեյսբուքի” իր էջում գրառում է արել, որում
տեղեկացնում է, որ Վարդան Պետրոսյանը վիրահատվել է, կոտրվածքներ չունի, պայթել է փայծախը, սակայն կյանքին վտանգ չի սպառնում։