Մերկելը կոչ է արել պատժել թուրք ապստամբներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ կատարած զինծառայողները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Իրավական պետությունը կարող է և պետք է միջոցներ ձեռնարկի անցած գիշեր ողբերգական իրադարձությունների համար պատասխանատվության ենթարկելու համար»,-ասել է Մերկելը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Թուրքիայի իշխանությունները դիտարկում են պետական հեղաշրջումից հետո մահապատժի վերադարձման հնարավորությունը: Բացի այդ, երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է 2839 ձերբակալության մասին:




Լրահոս