
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Բեյքերսֆիլդ քաղաքում անհայտ անձինք մեքենայից կրակ են բացել խնջույքի մասնակիցների ուղղությամբ: Մեքենան, որից սկսել են կրակել, անցնելիս է եղել առանձնատան կողքով, որտեղ կազմակերպված միջոցառմանը շուրջ 150 մարդ է ներկա գտնվել:
Մեքենայի անցնելու պահին հյուրերի մեծամասնությունը փողոցում է գտնվելիս եղել:
Երբ մեքենան մոտեցել է հանգստացողներին` մեքենայից կրակ է բացվել մարդկանց ուղղությամբ: Հարձակման հետևանքով 14 մարդ վիրավորվել է:
Իրավապահ մարմինները դեռևս տեղեկություն չունեն, թե ով կարող է կանգնած լինել հարձակման կազմակերպման հետևում: