
Ձերբակալել են Թուրքիայի Ռազմաօդային ուժերի նախկին գլխավոր հրամանատար, գեներալ Աքըն Օզթյուրքին: Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնում էին, որ Օզթյուրքը կարող է կապ ունենալ ԱՄՆ-ում բնակվող ընդդիմադիր հոգևոր քարոզիչ Ֆոթուլլահ Գյուլենի հետ, որին էլ թուրքական իշխանությունները մեղադրում են հեղաշրջման կազմակերպման մեջ:
Հիշեցնենք, որ ուրբաթ երեկոյան Թուրքիայի ղեկավարությունը հայտարարել է երկրում ռազմական հեղաշրջման փորձի մասին: Արդյունքում ավելի քան 2800 մարդ ձերբակալվել է, վերջին տվյալներով` 161 մարդ զոհվել է: