«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Վարուժան Ավետիսյանը հայտնել է զինված ապստամբություն սկսելու մասին և, ըստ տեղեկությունների, իրենք գրավել են Ոստիկանության Էրեբունու բաժինը: Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց Պետրոս Մակեյանի հետ, ով տեղյակ չէր Երևանում կատարվող դեպքերի մասին :
Նա մեզ հետ զրույցում նշեց, որ ինքն այս պահին գտնվում է Արթիկում և մոտ կես ժամ առաջ Ոստիկանության երկու աշխատակից եկել են իրենց տուն` Արթիկ և հրավիրել բաժին, հարցուփորձ արել:
Ի պատասխան Պետրոս Մակեյանը ոստիկաններից պաշտոնական ծանուցագիր է պահանջել: «Առաջին անգամ եմ լսում, որովհետև ոստիկաններն էլ չասացին, ասացին քաղաքում ինչ-որ բան է կատարվում, բայց ես տեղյակ չէի», – նշեց նա: