Արմեն Մարտիրոսյանը` Երևանում տեղի ունեցող ապստամբության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն այս պահին գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում և տեղյակ չէ Երևանում տեղի ունեցող գործընթացների մասին:

Ինչպես հայտնի է` քիչ առաջ Վարուժան Ավետիսյանը հայտարարություն էր տարածել, որի համաձայն իրենք Երևանում զինված ապստամբություն են սկսել և արդեն գրավել են Ոստիկանության Էրեբունու բաժինը:

Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքն առհասարակ տեղյակ չէ Երևանում տեղի ունեցող գործընթացների մասին, գտնվում է Ղարաբաղում: Մարտիրոսյանը նշեց նաև, որ ինքը քիչ առաջ է լսել, որ Երևանում նման դեպքեր են տեղի ունենում , սակայն ինքը տեղյակ չէր նույնիսկ, որ Սէֆիլյանի համախոհները նման մտադրություն ունեն:




Լրահոս