![](https://armlur.am/wp-content/uploads/2016/07/6-20.jpg)
Այսօր վաղ առավոտյան Ժիրայր Սէֆիլյանի համախոհները հաղորդագրություն ԷԻՆ տարածել, ըստ որի իրենք զինված ապստամբություն են սկսել և արդեն գրավել են Ոստիկանության Էրեբունու բաժինը:
Իսկ ԱԱԾ-ն էլ ի պատասխան հայտնել էր, որ այսօր առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց: