Լևոն Բարսեղյանին տանում են ոստիկանություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը հայտնում է, որ իրեն տանում են ոստիկանության Շիրակի վարչություն, առանց հիմքի:

Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանի մոտ 3 տասնյակ կողմնակիցներ, լուսադեմին «Կռազ» մակնիշի մեքենայով կոտրել են ոստիկանության դարպասները, ներխուժել, կրակոցներ արձակել եւ պատանդ են պահում այնտեղ եղած ոստիկաններին:

ArmLur.am-ին հաջողվեց պարզել, որ խոսքը մոտ 9 ոստիկանի մասին է: Առայժմ պաշտոնապես չի հաղորդվում զոհեր, վիրավորներ կա՞ն, թե՝ ոչ: Մինչդեռ լուրեր կան, որ երկու կողմում էլ վիրավորներ կան: Զինված խումբը տիրացել է ոստիկանության գնդի տարածքին:




Լրահոս