Արդեն հայտնել էինք, որ այսօր վաղ առավոտյան «Սասնա Ծռեր» խմբավորման անդամները մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց:
Քիչ առաջ այդ տարածք էր այցելել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով զրուցել էր Վարուժան Ավետիսյանի և Պավել Մանուկյանի հետ, ովքեր էլ ներկայացրել էին իրենց հիմնական պահանջները:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ Նիկոլ Փաշինյանն այժմ մեկնում է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ պատրաստվում է տեսակցել Ժիրայր Սէֆիլյանին: Հավելենք, որ զինված խմբի պահանջներից մեկը Սէֆիլյանի ազատ արձակումն ու Սերժ Սարգսյանի հրաժարականն է: Նշենք նաև, որ ՀՀԿ խմբակցության պատգամավորներն ArmLur.am-ի հետ զրույցում հայտարարեցին, որ Սերժ Սարգսյանը չի կատարի նրանց պահանջները: