Պատճառել է Երեք միլիոնից ավելի նյութական վնաս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հոկտեմբերի 19-ին ոստիկանության Էրեբունու բաժին դիմած 40-ամյա կինը հայտնել է, որ իրեն պատկանող 206 գլուխ անասուններից անհետացել է 12-ը, որի մեջ կասկածում է Նուբարաշենի բնակիչներ ոմն Կարոյի, Հրաչի, ինչպես նաև Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի բնակիչ ոմն Շոթայի: Պարզել է, որ  կնոջը պատճառվել է մոտ 3.288.000 դրամի վնաս: Հոկտեմբերի 20-ին ոստիկանները պարզել են, որ Կարոն 1978 թ. ծնված Կարապետ Կ.-ն է, Հրաչը՝ 1974 թ. ծնված  Հրաչ Ե.-ն, իսկ Շոթան՝  1968 թ. ծնված Վարդան Մ.-ն:
Հոկտեմբերի 20-ին Կարապետ Կ.-ն և Վարդան Մ.-ն ներկայացել են ոստիկանության Էրեբունու քննչական բաժին և խոստովանել, որ սեպտեմբեր ամսին նշված 12 գլուխ անասուններից իրենք գողացել են  4-ը և իրացրել:
Կարապետ Կ.-ն ձերբակալված է: Ձեռնարկվում են միջոցառումներ Հրաչ Ե.-ին հայտնաբերելու ուղղությամբ:Հանգամանքները պարզվում են:




Լրահոս