
ArmLur.am– լրագրողը ՀՀ Ոստիկանության Էրեբունի բաժնի շրջակա տարածքից հայտնում է, որ ԱԺ անվանափոխված ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը գնացել է խմբված մարդկանց մոտ, փորձել ստանձնել կողմերի միջեւ բանակցողի դերը, սակայն մի խումբ քաղաքացիներ սուլոցներով հրաժարվել են ընդունել նրա առաջարկությունը: Պատգամավոր Շահգելդյանը հեռացել է այդ վայրից: