Հոկտեմբերի 19-ին, ժամը 12.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի և Մալաթիայի բաժնի ծառայողները Երևանի “Հրազդան” տոնավաճառի մոտից բերման են ենթարկել 1962 թ. ծնված Արտաշես Ն.-ին, որի մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է կաշվե բաճկոն: Արտաշես Ն.-ն խոստովանել է, որ բաճկոնը գողացել է տոնավաճառի մի տաղավարից: Ինչպես տեղեկացնում են ոստիկանությունից, կատարվում է հետաքննություն:
Գողություն Հրազդան տոնավաճառից
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ