
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Էրեբունիում տեղակայված Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի շենքից դուրս գալուց հետո գնացել էր «Վարդաշեն» ՔԿՀ` տեսակցելու Ժիրար Սեֆիլյանին:
Մեր թղթակիցը դեպքի վայրից հաղորդում է, որ նրան թույլ չեն տվել տեսակցելու Ժիրայր Սէֆիլյանին: Պատգամավորը պահանջում է բացատրել, թե ինչու իրեն չի թույլատրվում տեսակցել Սէֆիլյանին:
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան «Սասնա Ծռեր» խմբավորման անդամները մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց:
Հավելենք, որ «Սասնա Ծռեր» խմբի անդամները պահանջում են, որ ժիրայր Սէֆիլյանն ազատ արձակվի, իսկ Սերժ Սարգսյանն էլ հրաժարական տա և իշխանությունը փոխանցվի ժողովրդին: