«Մենք բնականաբար մտահոգված ենք ստեղծված իրավիճակով, ուշադիր հետեւում ենք: Մի բան ակնհայտ է, որ նման ծայրահեղ միջոցներով երկրում հնարավոր չէ փոփոխություններ իրականացնել եւ պրակտիկան, կյանքը ցույց է տալիս, որ նման իրավիճակներում կարող են լինել անմեղ զոհեր, ինչը բոլորիս համար անթույլատրելի է, եւ մենք մշտապես կողմնակից ենք եղել քաղաքական պայքարի խաղաղ մեթոդներին»,-այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով այսօրվա իրադարձություններին, ասաց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը:
Նրա խոսքով` հույս ունեն, որ իրավիճակը ի վերջո հանգուցալուծում կգտնի: «Հույս ունենք, որ ստեղծված իրավիճակը խաղաղ հանգուցալուծում կգտնի` դրանով խուսափելով ողբերգական հետեւանքներից եւ վերջ ի վերրջո պետք է հաշվի առնենք, որ երկու կողմերն էլ հայ են»,-հավելեց նա: