Ինչպես հայտնում է ArmLur.am-ի թղթակիցը Էրեբունի ոստիկանության մոտից, այս պահին շրջափակման մեջ է գտնվում ողջ տարածքը, ոստիկաններն ու հատուկ ծառայության աշխատակիցները աչալրջորեն հետեւում են իրավճակին: Ու թեեւ համացանցում ակտիվ լուրեր են շրջանառվում, որ ուր որ է ՀՀ ոստիկանությունը ինչ որ հատուկ գործողություն է սկսում, տարհանվում են բնակիչներ եւ այլն:
ՀՀ ոստիկանությունից ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ ոստիկանությունը որեւէ գործողություն չի իրականացնում: Ըստ ամենայնի, իրավապահները սպասում են հարմար պահի, որպեսզի բանակցությունների տապալումից հետո իրենց վերահսկողության տակ վերցնեն ոստիկանության գնդի տարածքը:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբավորման մի խումբ անդամներ վաղ առավոտյան գրավել են ոստիկանության ՊՊԾ գունդը, տիրացել ոստիկանների զենքերին եւ պատանդ են պահում թվով 7 ոստիկանների, որոնց թվում է ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը եւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Նրանք պահանջում են ժիրայր Սեֆիլյանի ազատությունն ու Սերժ Սարգսյանի հրաժարականը: Առայժմ որեւէ պահանջ չի կատարվել: