Իրական պայքարը փողոցում ու միլիցանոցում չէ՝ դա ապացուցել էր վերջերս ՈՒկրաինան, որտեղ հարյուրավոր ու հազարավոր նահատակներ տալուց հետո շարունակում են իշխել գրեթե նույն օլիգարխները: ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Ժիրայր Սէֆիլյանի համախոհների կողմից այսօր կատարվող գործողություններին, այս մասին նշեց Տիգրան Խզմալյանը, ով վերջին ժամանակներս Վարուժան Ավետիսյանի հետ ակտիվորեն պայքարում էր ՌԴ—ի հետ համատեղ ՀՕՊ ստեղծելու մասին նախագծի դեմ։
«Մենք ոչ թե ոստիկանության հետ պետք է կռվենք, այլ ԱԱԾ-ի, եւ դա միայն օրինական, սահմանադրական, քաղաքական միջոցներով է հնարավոր, այլապես՝ ինչպես որ պատերազմն է քաղաքականության պարտությունը, այդպես էլ ռազմական հեղաշրջման փորձը պարտության է մատնվում, երբ չի հավաքում շուրջը սահմանադրական, քաղաքական, քաղաքակրթական գաղափարով ոգևորված հանրություն: Ավաղ, ես դրանում չկարողացա համոզել ընկերներիս և դառնությամբ ու ցավով եմ նայում, թե ինչպես է իրականանում այն, ինչի մասին ես նրանց երկու տարի շարունակ զգուշացնում էի: Մենք պետք է լինեինք միասին, բայց ոչ թե ոստիկանանան բաժին գրավելուց… Ես մեղավոր եմ, որ չհամոզեցի: Իմն է մեղքը», – նշեց նա: