
«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը հայտարարում է.
«Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի ոստիկանությունում տեղի ունեցող գործընթացների ամբողջ պատասխանատվությունը կրում է իշխող վարչախումբը, որոնք տասնամյակներ շարունակ, ճնշելով ժողովրդին իշխանությունը ձևավորելու սահմանադրական իր իրավունքից, միաժամանակ հայ մարդուն զրկել է աշխատելու և արժանապատիվ ապրելու հնարավորությունից` այլընտրանք թողնելով ապստամբությունը:
ԺՀԿ-ն ելքը տեսնում է միայն արտահերթ նախագահական ընտրությունը, որը պետք է բերի կուտակված հարցերի հանգուցալուծմանը»: