Երեկ արդեն պաշտոնապես հաստատվեց, որ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արմեն Դանիելյանին ազատել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից: Նախօրեին անհետացած Դանիելյանը երեկ վերջապես պատասխանեց «Ժողովուրդ»-ի հարցերին՝ հայտարարելով, որ իր ազատման դիմում գրելու որոշումը համատեղ է կայացվել. «Համատեղ ասելով՝ ես նկատի ունեմ, որ քննարկել եմ գլխավոր դատախազի հետ, եւ ընդհանուր որոշում է եղել, որ ցանկալի կլինի, որպեսզի ես չաշխատեմ: Ես նաեւ իմ համոզմունքներն ունեմ»: Մեր հարցին, թե արդյոք անհնար է աշխատել նորանշանակ դատախազ Գեւորգ Կոստանյանի հետ, ինչի համար էլ ազատման դիմում է գրել, Դանիելյանը պատասխանեց. «Չեմ ցանկանում հնարավորի կամ անհնարի հետ կապված մեկնաբանություն անել, մարդն ունի իր տեսակետը պնդելու իրավունք, ես այսօր ունեմ իմ իրավունքն արտահայտելու հնարավորություն»: Երբ հետաքրքրվեցինք, թե որտեղ է լինելու, ինչով է զբաղվելու, Ա. Դանիելյանը կարճ ասեց. «Ես վերադառնալու եմ»:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ