Ժիրայր Սէֆիլյանին կտեղափոխե՞ն զինված խմբի մոտ․ պարզաբանում է Հունան Պողոսյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանությունը հորդորում է զինված խմբի անդամներին հեռու մնալ սադրանքներից, հանցագործությունից և մարդասպանությունից: Քիչ առաջ լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը։

Փոխոստիկանապետը հերքեց մամուլում տեղ գտած լուրերը, թե Ժիրայր Սեֆիլյանին տեղափոխելու են Էրեբունիի ոստիկանության բաժանմունք` իր համախոհների հետ բանակցելու համար. «Առայժմ նման նպատակ չունենք», – նշեց նա:

Պողոսյանը ընդգծեց, որ զինված խմբի պատանդները դեռևս չեն փոխվել, իսկ բանակցություններն էլ շարունակվում են։  Հարցին՝ արդյոք ոստիկանության թերացո՞ւմն էր, որ չի կանխվել տեղի ունեցածը, Հունան Պողոսյանը պատասխանեց, թե թերություններ բոլորն էլ ունեն։

Փոխոստիկանապետը նաև հայտնեց ոստիկանության պարեկապահակային գնդի վրա հարձակման հետեւանքով վիրավորված ոստիկաններից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է:




Լրահոս